ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵՔՍԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ<br /> ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՏԱՐԱԾՔՆԵՐԸ<br />


ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎ. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՆԵՔՍԻԱՅԻ ԵՆԹԱՐԿԵԼ
ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ «ՍԱՌԵՑՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

  • 11-10-2006 17:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը չի պատրաստվում անեքսիայի ենթարկել այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» տարածքները, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ՊՆ ղեկավար Սերգեյ Իվանովը: «Մենք չենք պատրաստվում անեքսիայի ենթարկել այդ տարածքները, դրանք միացնել Ռուսաստանի կազմին»,- հոկտեմբերի 10-ին լրագրողներին ասել է Իվանովը: Միեւնույն ժամանակ, ընդգծել է նախարարը, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում այնտեղ ապրող իր քաղաքացիների անվտանգության համար: «Այնպես է ստացվել, որ այդ տարածքներում ապրում են մոտ 90% Ռուսաստանի քաղաքացիներ` մեր քաղաքացիները, եւ մենք նրանց համար պատասխանատվություն ենք կրում: Այդ թվում եւ անվտանգության համար»,- ասել է նախարարը: «Այդ մարդիկ երբեք չեն եղել Մոլդավիայի կամ Վրաստանի քաղաքացիներ: Նրանք եղել են Խորհրդային Միության քաղաքացիներ: Միջազգային եւ հումանիտար իրավունքի բոլոր նորմերին համապատասխան նրանք հնարավորություն ունեին ընտրելու իրենց քաղաքացիություն»,- ասել է Իվանովը: «Այն, որ նրանք ընտրել են Ռուսաստանի քաղաքացիություն, եւ բոլորին հասկանալի է, թե ինչու են նրանք դա արել: Բայց ոչ ոք նրանց չի ստիպել դա անել, եւ ոչ մի անձնագրերի բաժանում չի եղել»,- ասել է նա` նշելով, որ յուրաքանչյուրն անհատապես գրել է համապատասխան դիմում:
Նոյյան տապան  -   Միջազգային