ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻԼԻՑԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ<br />


ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻԼԻՑԻԱՆ ՈՒԺԵՂԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ

  • 11-10-2006 15:31:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում Վրաստանից անլեգալ միգրանտների որոնմանը զուգահեռ խստացել են հայերի եւ ադրբեջանցիների ստուգումները: Անցած երեքշաբթի մայրաքաղաքի սրճարաններից մեկում իրականացվել է փաստաթղթերի ստուգում: Ըստ որում, ինչպես պատմել են կատարվածի ականատեսները, միլիցիոներները հայտարարել են, որ «հրաման են ստացել Մոսկվայից քշել հայերին եւ ադրբեջանցիներին»: Միլիցիայի ստուգայցի արդյունքում հատուկ ընդունիչ-բաշխիչ կետ է ուղարկվել չորս մարդ: Ընդ որում մայրաքաղաքում գրանցվելու կանոնները ձերբակալվածների կողմից լրիվ պահպանված էին: Հիշեցնենք, որ ուժային կառույցների հատուկ գործողությունները վրացի անլեգալ միգրանտների նկատմամբ սկսվեցին այն բանից հետո, երբ Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվեցին չորս ռուս զինծառայողներ: Հոկտեմբերի 2-ին Մոսկվան հաստատել է Վրաստանի տրանսպորտային շրջափակում եւ խստացրել է Ռուսաստանում գտնվող վրացիների եւ նրանց գործունեության վերահսկողությունը: Հոկտեմբերի 5-ից ռուսական տարածքից արտաքսվել են արդեն Վրաստանի գրեթե 400 քաղաքացիներ,- հաղորդում է «Լենտա.ռուն»` վկայակոչելով «Էխո Մոսկվիին»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play