ՄՏՍ-Ը ԱՍԵԿՈՍԵՆԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ<br /> «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ<br />


ՄՏՍ-Ը ԱՍԵԿՈՍԵՆԵՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ԿՈՂՄԻՑ
«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ

  • 10-10-2006 19:51:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական ՄՏՍ ընկերությունը համոզված է, որ հաղթել է հունական ՕՏԵ ընկերությանը պատկանող «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ը ձեռք բերելու հայտամրցույթում: Հայտամրցույթի արդյունքները, ՄՏՍ-ի ներկայացուցչի կարծիքով, հայտնի կդառնան մինչեւ շաբաթվա վերջ: «Փորձագետների համոզվածությունը, որ ՄՏՍ-ը կհաղթի հայտամրցույթում, հիմնված է այն փաստի վրա, որ ընկերությունը ռուսական բջջային շուկայի առաջատարն է, այսինքն բավականին շանսեր ունի հաղթանակի համար: Հենց այդ պատճառով էլ մենք մասնակցում ենք հայտամրցույթին»,- «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է ՄՏՍ ընկերության մամուլի քարտուղար Կիրիլ Ալյավդինը: Նա «ասեկոսեներ» է որակել որոշ ԶԼՄ-ների տարածած այն տեղեկությունը, որ «ԱրմենՏելի» նոր սեփականատեր է դարձել արաբական կոնսորցիումը: Հայտամրցույթի կազմակերպիչները նրա արդյունքների մասին կհայտարարեն շաբաթվա վերջին»,- հավաստիացրել է Ալյավդինը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play