ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35<br /> ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ<br /> ՊԱՐԳԵՎՆԵՐԻ<br />


ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 35
ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

  • 10-10-2006 19:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում երրորդ տարին պաշտոնապես նշվող Գրադարանավարի օրվա կապակցությամբ հանրապետության 35 գրադարանավարների հոկտեմբերի 10-ին հանձնվեցին ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության պարգեւներ: Երեւանի ԽՆկո Ապոր անվան մանկական գրադարանի գրադարանավարուհի Մարինա Կոշկակարյանը, Սուսաննա Մինասյանը (Սյունքի մարզ), Ֆաթմա Խաչատրյանը (Ազգային ժողովի տեղեկատվական վարչության գրադարանային բաժին) եւ Գասպար Գրիգորյանը (Արագածոտնի մարզ) պարգեւատրվեցին նախարարության ոսկե մեդալներով: Հանրապետության 12 գրադարանավարներ ստացան նախարարության պատվոգրեր, իսկ 19-ը` շնորհակալագրեր: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի աստիճանաբար մեծանա գրադարանների դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ դրանց գործառույթների շրջանակները: «Չնայած գրադարանների վիճակը այնքան էլ լավ չէ, սակայն հուսով եմ, որ տարեցտարի այդ ոլորտն էլ կզարգանա եւ հետագայում կլուծվեն բոլոր խնդիրները»,- նշեց նախարարը:
Նոյյան տապան  -   Հասարակություն