ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ<br />


ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԱՄՆ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ

  • 10-10-2006 17:57:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել ԱԳՆ համակարգում: Ինչպես հայտնել են նախագահի մամլո ծառայությունից, Իլհամ Ալիեւի հրամանով ԱՄՆ-ում Ադրբեջանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Յաշար Ալիեւը: Մեկ այլ հրամանով Յաշար Ալիեւը ետ է կանչվել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի եւ Կուբայում դեսպանի պաշտոնից: Դրանից բացի, հոկտեմբերի 9-ին Իլհամ Ալիեւը Սայադ Սալահլըին նշանակել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play