«ՏԵՄՊՈՒՍ-ՏԱՍԻՍ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է<br /> 28 ԾՐԱԳԻՐ<br />


«ՏԵՄՊՈՒՍ-ՏԱՍԻՍ»-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
28 ԾՐԱԳԻՐ

  • 10-10-2006 17:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիության կողմից ԱՊՀ երկրներին կրթական ոլորտում աջակցության «ՏԵՄՊՈՒՍ-ՏԱՍԻՍ» ծրագրի շնորհիվ հայաստանյան մի շարք բուհեր համագործակցում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ավստրիայի, Հունաստանի եւ այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Այս մասին հոկտեմբերի 10-ին Երեւանի պետական համալսարանում կայացած «Տեղեկատվության օր» միջոցառմանը հայտնեց Հայաստանում ծրագրի ղեկավար Իրինա Մովսիսյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ընդհանուր առմամբ իրականցվում է 3-ամյա 28 ծրագիր` մենեջմենթի, սոցիալական աշխատանքի ու քաղաքականության, բժշկագիտական եւ ինժեներական գիտությունների եւ այլ բնագավառներում: Ըստ նրա, ուսանողներն այս ծրագրերում մեծ թիվ չեն կազմում. նախագծերին հիմնականում մասնակցում են բուհերի դասախոսներն ու ասպիրանտները: ԵՊՀ-ի ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայումս բուհում գործող ամենամեծ` Միացյալ եվրոպական ծրագիրն (JEP) ուղղված է բուհի գրադարանային գործի բարելավմանն ու էլեկտրոնային գրադարանի ստեղծմանը: Այդ աշխատանքների իրականացման համար բուհը համագործակցում է Հաննովերի եւ մի շարք եվրոպական այլ համալսարանների հետ: ԵՊՀ-ի պրոռեկտորը նշեց նաեւ, որ JEP-ի դրամաշնորհների միջոցով համալսարանում նախատեսվում է ներդնել նաեւ հեռաուսուցման համակարգ, ինչը հնարավորություն կտա ուսուցումը կազմակերպել նոր մեթոդներով` ինտերնետով եւ էլեկտրոնային փոստի միջոցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն