ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԱՆԳԱՏՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ<br /> ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԳԱՆԳԱՏՎԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ
ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ

  • 09-10-2006 19:45:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային կազմակերպությունները պետք է Հայաստանի վրա ճնշում գործադրեն ղարաբաղյան հարցում: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, այս մասին հոկտեմբերի 9-ին հայտարարել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ հանդիպման ժամանակ: Նախարարը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի կապերի զարգացմանը: Նա նաեւ հյուրին ի գիտություն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնական սկզբունքներից մեկը յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության հարգումն է: Չնայած նրան, որ Հայաստանը այդ ծրագրի անդամ է, նա անտեսում է այդ պարտավորությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձեւերը,- հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային