ՆԱՏՕ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ<br /> ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ<br />


ՆԱՏՕ-Ն ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

  • 09-10-2006 19:19:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն սեւեռուն հետեւում է ղարաբաղյան կարգավորման խաղաղ բանակցություններին եւ նրա խաղաղ լուծման հույս ունի: Այս մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Ըստ նրա, իր այցը Բաքու ենթադրում է մի ամբողջ շարք հարցերի քննարկում, այդ թվում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների եւ տարածաշրջանի իրադրության,- հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play