ՎՐԱՍՏԱՆԸ «ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ<br /> ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՎՐԱ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ «ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» Է ՍԱՀՄԱՆԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ
ՌԱԶՄԱԿԱՆ ԲԵՌՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՎՐԱ

  • 09-10-2006 19:00:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2006 թվականի հոկտեմբերի 9-ից փոփոխություններ են մտցվում վրացական տարածքով Գյումրիի 102-րդ ռուսական բազայի անձնակազմի եւ ռազմական բեռների տարանցման կազմակերպման մեջ: Հարկ է նշել, որ այդ նոր կանոնները մշակվել են ոչ թե երկկողմ հարաբերությունների սրման առնչությամբ, այլ հիմնվում են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2006 թվականի մարտի 31-ին կնքված «Վրաստանի տարածքով ռազմական բեռների եւ անձնակազմի տարանցումը կազմակերպելու մասին» համաձայնագրի վրա: Փոփոխություններին համապատասխան, Ռուսաստանի ՊՆ-ն պարտավոր է դիմել վրացական ռազմական գերատեսչությանը իր բեռների տարանցման թույլտվության համար: Սակայն Թբիլիսին, ցավոք, ձգտում է այդ փոփոխություններն օգտագործել կարճաժամկետ քաղաքական նպատակներով, այդ թվում, ըստ ամենայնի, նոր սադրանքների կազմակերպման համար: Ինչպես երկուշաբթի հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին, Վրաստանը հաստատում է «հատուկ վերահսկողություն ՌԴ-ից Վրաստանով դեպի Հայաստան այն նյութերի տարանցման նկատմամբ, որ վտանգ են ներկայացնում կյանքի համար»: Վրաստանի ՊՆ որոշումը վերաբերում է դեպի Հայաստանի ռուսական 102-րդ ռազմական բազա ոչ միայն «ռազմական տեխնիկայի, զինվորական անձնակազմի» տարանցմանը, այլեւ «նրանց ուղեկցող անձանց եւ ընտանիքի անդամներին»: Ինչպես երկուշաբթի լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է Օկրուաշվիլին, «սահմանվում է հատուկ վերահսկողություն Վրաստանի քաղաքացիների համար վտանգ ներկայացնող նյութերի փոխադրումների նկատմամբ», դրանք են «ատոմային էներգիայի աղբյուրները, պայթուցիկ նյութերը, կյանքի համար վտանգավոր նյութերը»: «Մենք պահանջներ ենք դնում, որ համապատասխանում են հանրաճանաչ միջազգային ստանդարտներին»,- իր դիրքորոշումը բացատրել է նախարարը,- գրում է «Ստրանա.ռուն»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play