ՄԱԿ ԱԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԺԴՀ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ<br />


ՄԱԿ ԱԽ-Ն ՍԿՍԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԺԴՀ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

  • 06-10-2006 20:35:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ ԱՆվտանգության խորհուրդը ուրբաթ ձեռնամուխ է եղել Հյուսիսային Կորեայի եւ Վրաստանի իրադրության քննարկմանը: «Վրաստանին առնչվող իրադրությունը պարտադիր կքննարկվի այսօր»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: Ինչպես սպասվում է, նիստում նաեւ կարող է ընդունվել ԱԽ նախագահի հայտարարությունը միջուկային զենքի փորձարկումներ անցկացնելու Հյուսիսային Կորեայի մտադրությունների առնչությամբ: ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Վան Գուանգյան ԱԽ-ի նիստն սկսվելուց առաջ լրագրողներին ասել է, որ բոլոր երկրները ամբողջությամբ վերցրած միասնական կարծիք են հայտնում Փհենյանի հայտարարած ծրագրերի առնչությամբ: Ճապոնիայի ներկայացրած հայտարարության նախագիծը ենթադրում էր վեցակողմ բանակցությունների անհապաղ վերականգնում եւ միջուկային փորձարկումներից Փհենյանի հրաժարում,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play