ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԵՎՍ ՄԻ ԿԻՆ ԳՐՈՂԻ «ԹՈՒՐՔ ԱԶԳԻ<br /> ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈԴՎԱԾՈՎ<br />


ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԵՎՍ ՄԻ ԿԻՆ ԳՐՈՂԻ «ԹՈՒՐՔ ԱԶԳԻ
ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈԴՎԱԾՈՎ

  • 06-10-2006 19:39:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայում թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով դատվում է կին գրող Իպեկ Կալիսլարը: Մեղադրյալը թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կնոջ մասին կենսագրական գրքի հեղինակն է: Օգոստոսին Անկարայի դատարանը արդարացրեց մեկ այլ կին գրողի` Էլիֆ Շաֆաքին, որը մեղադրվում էր Թուրքիայի ՔՕ նույն` 301-րդ հոդվածով: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ իր գրքում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» բառերը: Եվրոպական հանձնաժողովը պահանջում է հանել այդ հոդվածը օրենսգրքից որպես Թուրքիայի ԵՄ անդամակցության քննարկման նախապայման: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play