ՊԵՏԴՈՒՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ<br /> ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ<br />


ՊԵՏԴՈՒՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿՈՒ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

  • 06-10-2006 17:27:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետդուման քվեարկության է դրել Ռուսաստանի եւ Վրաստանի երկու համաձայնագրեր, որոնցից մեկը վերաբերում է վրացական տարածքում ռուսական ռազմական բազաների ժամանակավոր գտնվելու ժամկետներին եւ հանրապետությունից դրանց դուրս բերմանը: Երկրորդ փաստաթուղթը սահմանում է, թե ինչպես է իրականացվելու ռազմական բեռների եւ անձնակազմի տրանզիտը: Առաջին փաստաթղթում ամրագրվում է այն դրույթը, որ ռուսական ռազմական բազաների եւ ռազմական օբյեկտների դուրս բերումը իրականացվելու է փուլ առ փուլ 2008 թվականի ընթացքում: Ընդ որում, գտնվելով դուրսբերման ռեժիմում, Բաթումի եւ Ախալքալաքի ռուսական ռազմական բազաները շարունակում են գործել: Մինչեւ գործընթացի ավարտը վրացական կողմը պարտավորվում է ռուս զինվորականներին եւ նրանց ընտանիքի անդամներին ժամանակավոր անհատույց օգտագործման համար տրամադրել բնակարան «Զվեզդա» օբյեկտների սահմաններում: Զինվորականները պետք է հեռանան 2007 թվականի դեկտեմբերի 31-ից ոչ ուշ: Փաստաթղթում մտավախություն կա նաեւ, որ ռուսական զորքերի դուրսբերումը Վրաստանի տարածքից կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական իրադրության սրման, եւ որ թողնված բազաները կարող են Թբիլիսիի կողմից օգտագործվել ՆԱՏՕ ընդունվելու դեպքում: Ուստի պատգամավորները առաջարկել են վերահսկել այն, ինչ կատարվելու է Վրաստանի տարածքում այնտեղից ռուսական զորքերի դուրսբերումից հետո: Ախալքալաքի բազան պետք է փակվի մինչեւ 2007 թվականի վերջը, իսկ Բաթումում` 2008 թվականի վերջը: Մինչ այդ կավարտվի նաեւ Վրաստանից մյուս ռուսական ռազմական օբյեկտների դուրսբերումը,- հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play