ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ»<br />


ՀՈԿՏԵՄԲԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԱՄԻՍ»

  • 06-10-2006 14:52:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ հոկտեմբեր ամիսը հայտարարել են «Զգաստության ամիս»: Զարգացած երկրներում ավանդաբար անցկացվող նման միամսյակների նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել կրծքագեղձի քաղցկեղի հիմնահարցի վրա: Այդ ամսվա ընթացքում կրծքագեղձի հետազոտությունները իրականացվում են անվճար: Միամսյակի շրջանակում հոկտեմբերի 6-ին Երեւանում կազմակերպվեց «Առողջության քայլարշավ»` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնից մինչեւ Մատենադարան: Միջոցառմանը մասնակցում էին տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, քոլեջների եւ բուհերի ուսանողներ: Ինչպես նշեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, նման միջոցառումների նպատակն է մեկ անգամ եւս հասարակության ուշադրությունը հրավիրել քաղցկեղի վտանգների վրա: Ըստ նրա, քաղցկեղի վաղ ախտորոշումն է միակ այն ձեւը, որը հնարավորություն է տալիս փրկել այդ հիվանդությամբ տապապող մարդկանց: Խ.Հակոբյանի խոսքերով, այդ առումով կարեւոր է, որպեսզի հատկապես 40 տարեկանից հետո յուրաքանչյուր կին տարին գոնե մեկ անգամ անցնի մամոգրաֆիկ հետազոտություն: Նշվեց նաեւ, որ 1997թ.-ից կենտրոնում հետազոտվել են 80 հազարից ավելի կանայք: նրանցից 4%-ի մոտ հայտնաբերվել են չարորակ գոյացություններ, իսկ 68%-ն ունեցել է բարորակ փոփոխություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն