ԿԱՊԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԴԻԶԵՆԵՏԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ<br />


ԿԱՊԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ԴԻԶԵՆԵՏԵՐԻԱՅՈՎ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

  • 06-10-2006 14:17:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Կապանում արձանագրվել է դիզենտերիայով հիվանդացության 9 դեպք` 2005թ.-ի տարվա նույն ժամանակաշրջանի 6-ի փոխարեն: Բացի այդ, ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ի թողթակցի հետ զրույցում նշեց Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը, ընթացիկ տարում արձանագրված դիզենտերիայի հիվանդացության դեպքերը առանձնահոտւկ են եւ դժվար բուժվող: Ըստ նրա, հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր հետո հիվանդների մոտ նորից ի հայտ են գալիս հիվանդության ախտանիշները: Նշվեց, որ ներկայումս բաժանմունքում ստացիոնար պայմաններում բուժում ստացող 6 հիվանդից 5-ը` այդ թվում 6-ը` երեխաներ, վարակված են դիզենտերիայով:
Նոյյան տապան  -   Հասարակություն