ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՑՆԻ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԹԲԻԼԻՍԻ ԱՎԻԱՉՎԵՐԹՆԵՐԻ<br /> ՔԱՆԱԿԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԱՎԵԼԱՑՆԻ ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ ԵՎ ԹԲԻԼԻՍԻ ԱՎԻԱՉՎԵՐԹՆԵՐԻ
ՔԱՆԱԿԸ

  • 05-10-2006 19:19:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ադրբեջանական ավիաուղիներ» պետկոնցեռնը չի պատրաստվում մեծացնել դեպի Մոսկվա եւ Թբիլիսի չվերթների քանակը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ օդային հաղորդակցության դադարեցման կապակցությամբ,- լրագրողներին Բաքվում հայտնել է պետկոնցեռնի նախագահի առաջին տեղակալ Սաբիր Իլյասովը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Տվյալ պահին Մոսկվայի եւ Թբիլիսիի չվերթները լրիվ բեռնված չեն, եւ առայժմ անհրաժեշտություն չկա մեծացնելու չվերթների քանակը: Դեռեւս մենք չենք նկատում Մոսկվայից Բաքու ուղեւորահոսքի կտրուկ աճ»,- ասել է Իլյասովը: Պետկոնցեռնի տվյալների համաձայն, ներկայումս «Ադրբեջանական ավիաուղիները» օրական իրականացնում են երկու չվերթ Բաքու-Մոսկվա-Բաքու երթուղով եւ մեկ` Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղով:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play