ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԵԱՀԿ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՃԱՆԱՊԱՐՀՎԵԼ Է<br /> ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԱՅՐԵՐ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԵԱՀԿ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՃԱՆԱՊԱՐՀՎԵԼ Է
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՎԱՅՐԵՐ

  • 04-10-2006 19:11:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ միջազգային փորձագիտական խումբը, որը հետաքննելու է հրդեհների փաստերը Ղարաբաղի շրջակա տարածքներում, ճանապարհվել է այն տարածքներ, ուր տեղի են ունեցել հրդեհումներ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մեթին Միրզան: Նա նշել է, որ խումբը այդ տարածքներում կգտնվի մոտ երկու շաբաթ: Տվյալ պահին փորձագիտական խմբի խնդիրն է գնահատել հրդեհների պատճառած վնասը եւ իրականացնել էկոլոգիական գործողություններ, որից հետո կպատրաստվի հաշվետվություն: Տասը միջազգային փորձագետներից կազմված խումբը գլխավորում է ԵԱՀԿ տնտեսական եւ էկոլոգիական գործունեության հարցերը կոորդինացնող Բեռնարդ Սնոուն: Երեկ առաքելությունը բանակցություններ է վարել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Ադրբեջանական կողմից հանդիպմանը նաեւ մասնակցել են այլ նախարարությունների ներկայացուցիչներ եւ հաստատվել է առաքելության մանդատը,- հաղորդում է «Թրենդը»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play