ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ<br /> ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br />


ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • 04-10-2006 16:57:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովի հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագծով քրեական պատասխանատվություն է սահմանվում ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու համար: Առաջարկվում է նշված արարքների համար որպես պատժամիջոց կիրառել տուգանքը` նվազագույն (1000 դրամ) աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկումը` առավելագույնը 4 տարի ժամկետով: Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաեւ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է հիշյալ կատեգորիայի երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրականացնող պետական մասնագիտացված հիմնարկների աշխատողների ամսական աշխատավարձի բարձրացում: Վերջինիս չափը չի կարող ցածր լինել երկրում սահմանված նվազագույն աշխատավարձի չափի եռապատիկից, որի նկատմամբ սահմանվում է նաեւ հավելավճար` աշխատողի տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով: Նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Նոյյան տապան  -   Հասարակություն