ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ<br /> ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ<br />


ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԳԱԴՐԵԼ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ
ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԻՑ

  • 02-10-2006 19:59:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է շարունակել ռուսական ռազմական բազաների դուրսբերումը Վրաստանի տարածքից` վրացական կողմի հետ համաձայնեցված ժամկետներին համապատասխան: Այս մասին նա հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ: Դրանից բացի, Ռուսաստանի նախագահը հաջորդ շաբաթ մտադիր է կոնսուլտացիաներ վարել Պետդումայում ներկայացված քաղաքական կուսակցությունների եւ Դաշնության խորհրդի ղեկավարության հետ, որոնք նվիրված կլինեն Վրաստանի իրադարձություններին: Ավելի վաղ Հյուսիս-Կովկասյան ռազմական օկրուգի հրամանատար Ալեքսանդր Բարանովը հայտարարել էր, որ Վրաստանից ռուսական զորքերի դուրսբերումը այս տարվա պլանով դադարեցված է: Ըստ նրա, դա կապված է զորքերի տեղաշարժման անվտանգության հետ: Կանխավ հաղորդվել էր, որ անդրկովկասյան ռուսական զորախմբավորումը ուժեղացնում է զինվորական ավանների պահպանությունը: Հիշեցնենք, որ տվյալ պահին ավարտված է 2006 թվականին նախատեսված Բաթումի 12-րդ եւ Ախալքալաքի 62-րդ ռուսական ռազմական բազաների ժամանակացույցը: Ըստ առկա տվյալների, Ախալքալաքի բազայում արդեն չի մնացել ռազմական տեխնիկա եւ սպառազինություն: Բաթումի բազան լքել է արդեն գրեթե ողջ ծանր տեխնիկան:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play