ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻՆ ԿՀԱՆՁՆԻ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԸ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻՆ ԿՀԱՆՁՆԻ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ

  • 02-10-2006 17:51:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանը երկուշաբթի ձերբակալված ռուս զինվորականներին կհանձնի այդ հանրապետությունում ԵԱՀԿ առաքելությանը: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Վանո Նոնիաշվիլին: Ձերբակալվածների հանձնման արարողությունը կկայանա Վրաստանի գլխավոր դատախազությունում: «ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դե Գուխտի հետ Վրաստանի նախագահի հանդիպումից հետո Վրաստանի գլխավոր դատախազությունում կկայանա ԵԱՀԿ ղեկավարին ձերբակալված չորս ռուս սպաների հանձնման արարողությունը»,- հայտնել են վրաց նախագահի վարչակազմից: Ինչպես հայտնի է, չորս ռուս զինվորականներ եւ Վրաստանի մի քանի քաղաքացիներ Թբիլիսիում ձերբակալվել էին լրտեսության մեղադրանքով: Ռուսաստանը իր զինվորականների ձերբակալությունը Վրաստանում համարեց սադրանք, երկրից ետ կանչեց դեսպանին եւ դիմեց ՄԱԿ Անվտանգության խորհուրդ վրաց-աբխազական հակամարտության հարցով փակ կոնսուլտացիաներ անցկացնելու խնդրանքով,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play