ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՄՈՆԻՏՈՐ» ՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ<br /> ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 2 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ՄՈՆԻՏՈՐ» ՀԱՆԴԵՍԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ 2 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

  • 02-10-2006 16:56:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի քաղաքացիներ Թեյմուրազ Ալիեւը եւ Թայիր Խուբանովը, որոնք մեղադրվում են «Մոնիտոր» ամսագրի գլխավոր խմբագիր Էլմար Հուսեյնովի սպանության մեջ, դեռեւս գտնվում են հետախուզման մեջ: Էմ Փի Էյ-ի տեղեկություններով, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը: Ըստ նրա, որոշ ԶԼՄ-ներ շտապել են հայտարարելով, որ Գարալովը անելանելի վիճակի մեջ է հայտնվել այն բանից հետո, երբ դատարանում ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ավագ օպերլիազորը ցուցմունք է տվել, որ Ֆարհադ Ալիեւի պատվերով նա եւ իր բանդան սպանել են Հուսեյնովին: «Հայտարարում եմ, որ Խուբանովի եւ Ալիեւի մասնակցությունը հաստատված է միջազգային փորձագետների նյութերով: Ես դեռ չեմ կարող խոսել այդ մասին, բայց այն բանից հետո, երբ իմ տրամադրության տակ կլինեն որոշակի արդյունքներ եւ քննության զեկույցները, ես ամեն ինչ կհայտնեմ»,- նկատել է գլխավոր դատախազը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play