ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ<br /> ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ<br />


ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ ԵՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ

  • 29-09-2006 20:06:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները Վրաստանի ղեկավարությանը կոչ են անում անհապաղ ազատել Վրաստանում ձերբակալված ռուս զինծառայողներին: Ինչպես նշվում է ՀԱՊԿ քարտուղարության հաղորդման մեջ, «սրված իրավիճի կապակցությամբ, որ կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների», իրենց մտահոգությունն են արտահայտել կազմակերպության լիազոր ներկայացուցիչները խորհրդատվությունների արդյունքում: Նրանք «վրացական կողմին կոչ են արել կշռադատված մոտեցման ստեղծված խնդիրների լուծման գործում եւ արտահայտվել Վրաստանում ձերբակալված ռուս զինծառայողների անհապաղ ազատ արձակման օգտին»: ՀԱՊԿ կազմի մեջ մտնում են այնպիսի երկրներ, ինչպիսին են Հայաստանը, Բելոռուսիան, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play