ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉՈՐՍ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է<br /> ՄԵՂԱԴՐԱՆՔ<br />


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՉՈՐՍ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է
ՄԵՂԱԴՐԱՆՔ

  • 29-09-2006 16:46:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չորս ռուս սպաներին եւ Վրաստանի այն 11 քաղաքացիներին, որ սեպտեմբերի 27-ին ձերբակալվել են Վրաստանի ՆԳՆ հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից, ներկայացվել է լրտեսության պաշտոնական մեղադրանք: Այս մասին «Կավկազպրեսին» հայտնել է Վրաստանի ՆԳՆ վարչակազմի պետ Շոթա Խիզանիշվիլին: Մեղադրանք է ներկայացվել փոխգնդապետ Ալեքսանդր Սավվային, փոխգնդապետ Դմիտրի Կազանցեւին, փոխգնդապետ Ալեքսանդր Բարանովին եւ 2-րդ կարգի կապիտան Ալեքսանդր Զավգորոդնուն: «Ներկա դրությամբ իրավապահ մարմինների կողմից ձերբակալված է չորս ռուս սպա: Ինչ վերաբերում է պայմանագրային ծառայության մեջ գտնվող ավագ Ռուսլան Սկրիլնիկովին, նա ձերբակալվածների վարորդն է եւ այն բանից հետո, երբ քննիչները նրան մի քանի հարց են տվել, զինծառայողը ազատ է արձակվել»,- ընդգծել է Խիզանիշվիլին: Ինչ վերաբերում է Բաթումում ձերբակալված Ամիր Ասլանյանին, որի մասին կանխավ հաղորդվել էր, որ նա ռուսական սպա է, ապա Վրաստանի ՆԳՆ վարչակազմի ղեկավարը նշել է, որ Ասլանյանը Վրաստանի բնակիչ է եւ Վրաստանի քաղաքացի: Ձերբակալված ռուս սպաների հետ համագործակցած Վրաստանի ձերբակալված քաղաքացիներին եւս ներկայացվել է Հայրենիքի դավաճանության մեղադրանք:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play