ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ<br /> ԿՀԱՏԿԱՑՎԻ 900 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ
ԿՀԱՏԿԱՑՎԻ 900 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

  • 29-09-2006 15:41:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի պաշտպանական ծախսերը հաջորդ տարվա բյուջեում կարող է ավելացվել միջինը 26,7%-ով: Այս մասին հայտնել են Նախարարների կաբինետում: Այսպիսով, Ադրբեջանի պաշտպանական սեկտորին հատկացվող միջոցների ծավալը կհասցվի մինչեւ 900 միլիոն ԱՄՆ դոլարի: Նշենք, որ 2006 թվականի սկզբին պաշտպանության կարիքների համար պետբյուջեից հատկացվող գումարը կազմում էր 600 միլիոն դոլար: Հունիսին բյուջեն վերանայելուց հետո պաշտպանության ծախսերը հասցվեցին 700 միլիոն դոլարի:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play