Լիբիայի Մասրատա քաղաքում 31 մարդ է զոհվել


Լիբիայի Մասրատա քաղաքում 31 մարդ է զոհվել

  • 11-06-2011 07:35:00   | Լիբիա  |  Միջազգային
Կառավարական ուժերի եւ ցուցարարների բախումների արդյունքում Լիբիայի Մասրատա քաղաքում զոհերի թիվը հասել է 31-ի, վիրավորներինը` 110-ի: Ռոյթեր գործակալության տվյալներով` անցած օրը բախումները հիմնականում տեղի են ունեցել քաղաքի ծայրամասերում: Ականատեսները վկայում են, որ կառավարական ուժերը կրակել են տանկերից եւ հրանոթներից: Հիշեցնենք, որ զանգվածային ցույցերը Լիբիայում, որոնք վերածվել են կառավարական ուժերի եւ ցուցարարների միջեւ բախումների, սկսվել են այս տարվա փետրվարին: Ցուցարարները պահանջում են Լիբիայում ավելի քան 40 տարի իշխող Մուհամար Քադաֆիի հրաժարականը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play