ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է<br /> ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ<br />


ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 15-ԱՄՅԱԿԻՆ

  • 31-08-2006 19:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 17-ին Վանաձորում կանցկացվի Եվրոպայի հեռացատկի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի անվան միջազգային 5-րդ մրցաշարը: Այդ առթիվ Հայաստան կժամանեն տարբեր երկրների ճանաչված հեռացատկորդներ: «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում Ռ.Էմմիյանը նշեց, որ այս տարվա մրցաշարը նվիրվում է Հայաստանի անկախության 15-ամյակին: Եվրոպական իր առաջին ռեկորդը հայ մարզիկը սահմանեց 1986-ին Բարի կամքի խաղերում` հեռացատկելով 8 մ 61 սմ: Լրանում է այդ նվաճման 20 տարին: Իսկ մեկ տարի անց Ռ.Էմմիյանը սահմանեց նոր ռեկորդ` 8 մ 86 սմ, որը մինչ օրս մնում է չգերազանցված: Նշենք, որ Ռ.Էմմիյանը ներկայումս բնակվում է Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Նա Քաթարի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Շեյխ Թամիմ Ալ-Թանի գլխավոր խորհրդականն է: Դեկտեմբերի 1-15-ին Դոհայում կանցկացվեն Ասիական խաղերը, որտեղ Ռ.Էմմիյանը Քաթարի մարզիկների մասնակցության գլխավոր պատասխանատուներից մեկն է լինելու:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play