«ՇՈՒՇԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ<br /> Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ «ՇՈՒՇԻ» ԳԻՏԱ-ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ<br />


«ՇՈՒՇԻ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ
Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ «ՇՈՒՇԻ» ԳԻՏԱ-ՄԱՍՍԱՅԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԸ

  • 30-08-2006 17:15:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Շուշի» բարեգործական հիմնադրամի ինտերենետային կայքում (www.shoushi.am) բացվել է էլեկտրոնային «Շուշի» գիտա-մասսայական հանդեսը, որը գործում է օնլայն ռեժիմով: Հանդեսի նպատակն է արխիվային վավերագրերի, հնագույն աղբյուրների օգտագործմամբ ներկայացնել Արցախի պատմությունը, մշակույթը, ԼՂՀ-ի շուրջ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական զարգացումները եւ այլն: Ըստ հանդեսի գլխավոր խմբագիր, գրող-հրապարակախոս Բակուր Կարապետյանի, հանդեսի նապատակներից մեկն է նպաստել տարածաշրջանում ապրող ժողովուրդների փոխըմբռնմանն ու հաշտեցմանը, խաղաղության հաստատմանը, ժողովրդավարության արմատավորմանը: Հանդեսը բացվում է հիմնադրամի «Շուշի բերդաքաղաքի եւ նրա շրջակայքի մշակութային ժառանգության, քաղաքի զարգացման ուսումնասիրման» համալիր ծրագրով Ստեփանակերտում հուլիսին կայացած գիտաժողովի նյութերով: «Շուշի» գիտա-մասսայական հանդեսը պատրաստ է հրապարակել նաեւ օտարազգի, այդ թվում` ադրբեջանցի կամ թուրք հեղինակների, նյութերը, եթե դրանք նպատակաուղղված չեն ժողովուրդների միջեւ թշնամանք սերմանելուն: Նշենք, որ ընթերցողները հանդեսից կարող են օգտվել նաեւ www. journal.shoushi.am հասցեով:
Նոյյան տապան  -   Հասարակություն