ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԵՆԻՍԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ<br /> ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԹԵՆԻՍԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ
ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 28-08-2006 17:10:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Հրազդան մարզահամալիրի թենիսի կորտերում օգոստոսի 28-ին մեկնարկեց միջազգային պատանեկան մրցաշարը: Տարիքային 2 խմբերում (մինչեւ 14 եւ մինչեւ 16 տարեկան) ընդգրկված են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Էստոնիայի, Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Նիգերիայի 45 մարզիկ-մարզուհիներ: Նրանք մրցանակների համար կպայքարեն մենախաղերում եւ զուգախաղերում: Թենիսի եվրոպական միության ծրագրում ընդգրկված երեւանյան մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 2-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play