Պույոլի մասնակցությունը Իսպանիայի սուպերգավաթին հարցականի տակ է


Պույոլի մասնակցությունը Իսպանիայի սուպերգավաթին հարցականի տակ է

  • 25-07-2011 16:33:14   | Իսպանիա  |  Սպորտ

«Բարսելոնայի» ավագ Կառլոս Պույոլը, չնայած երկար բուժումներին, դժվար թե կարողանա իր թիմին օգնել օգոստոսին կայանալիք Իսպանիայի սուպերգավաթի հանդիպումների ժամանակ: Բժիշկների վկայությամբ, Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը մինչեւ առաջին հանդիպումը չի կարողանա վերականգնվել ձախ ծնկի վնասվածքից, որը նա ստացել էր դեռեւս նախորդ մրցաշրջանի վերջում: Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթակրի կոչումը կվիճարկեն երկու անհաշտ մրցակիցներ «Բարսելոնան» եւ Մադրիդի «Ռեալը» օգոստոսի 14-ին եւ 17-ին կայանալիք հանդիպումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ