ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ<br /> ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐ

  • 30-06-2006 15:55:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը կոնսուլտացիաներ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ԱՊՀ-ում Ռուսաստանի եւ Հայաստանի փոխգործակցության հրատապ հարցեր, տարածաշրջանային խնդիրներ: Կողմերն ընդգծել են հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման, ԱՊՀ բարենորոգման եւ ՀԱՊԿ ամրապնդման կարեւորագույն արտաքին քաղաքական խնդիրների լուծման գործում կոորդինացված ջանքերի գործադրման կարեւորությունը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարության անունից Գեղամ Ղարիբջանյանը ցավակցություն է հայտնել Իրաքում Ռուսաստանի դեսպանության աշխատակիցների ողբերգական մահվան կապակցությամբ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային