ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԲԱՑԻ ՂԱՐԱԲԱՂԻՑ, ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»<br />


ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ, ԲԱՑԻ ՂԱՐԱԲԱՂԻՑ, ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

  • 23-06-2006 18:38:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Համար մեկ խնդիրը, որ ծառացած է երկրի առջեւ, ղարաբաղյան հակամարտության լուծումն է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Այդ ոլորտում, ցավոք, որեւէ առաջխաղացում չկա: Բանակցություններ են վարվում, բայց ոչ մի արդյունավետություն չկա, քանի որ մենք չենք կարողանում արդյունքի հասնել»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` ելույթ ունենալով Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի շրջանավարտների առջեւ: «Մինչեւ ե՞րբ ենք մասնակցելու բանակցություններին: Մինչեւ ե՞րբ ենք սպասելու: Մեր համբերությունը անսահման չէ: Այսօր Ադրբեջանը արագ զարգացող երկիր է: Հայաստանը չի կարող մրցակցել մեզ հետ ո'չ տնտեսական, ո'չ քաղաքական, ո'չ ռազմական տեսակետից: Թող մտածեն Հայաստանում, թե որտեղ կլինի Ադրբեջանը եւ որտեղ Հայաստանը մեկ, երեք, հինգ տարի անց: Հայաստանը ոչ մի հնարավորություն չունի զարգացման համար: Նրանք բոլոր միջազգային տարածաշրջանային նախագծերից մեկուսացված են: Բնակչության մոտ կեսը լքել է երկիրը: Մեր տվյալներով, նույնիսկ շփման գծի պահպանության համար նրանք դժվարություններ են զգում, քանի որ կենդանի ուժը չի հերիքում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: «Ոչ մի խնդիր, բացի Ղարաբաղից, Ադրբեջանը չունի: Եվ այդ պատճառով բոլոր անհրաժեշտ միջոցները պետք է ուղղվեն բանակի ձեւավորմանը»,- նկատել է Իլհամ Ալիեւը:
Նոյյան տապան  -   Միջազգային