ՄԱՀՄՈՒԴԱԼԻ ՉԵՀՐԱԳԱՆԼԻ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԻ<br /> ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐ ՈՒՂԻՆ<br />


ՄԱՀՄՈՒԴԱԼԻ ՉԵՀՐԱԳԱՆԼԻ. ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՆՔԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԻ
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐ ՈՒՂԻՆ

  • 12-06-2006 16:36:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման (ՀԱԱՎՇ) նախագահ Մահմուդալի Չեհրագանլին գտնվում է Բաքվում: Դեռ Թուրքիայում գտնված ժամանակ Մ.Չեհրագանլին «Դեյ.ազի» հետ զրույցի ժամանակ այն համոզմունքն էր հայտնել, որ իր ղեկավարած պայքարը իրանցի ադրբեջանցիների իրավունքների համար շուտով կպսակվի հաջողությամբ: Ըստ որում, նշել է նա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կփլուզվի, եւ նրա տարածքում ձեւավորված պետություններից մեկը կլինի ադրբեջանցիների նոր պետությունը` Հարավ-Ադրբեջանական թյուրքական հանրապետությունը: Ըստ ՀԱԱՎՇ առաջնորդի, իրենց իրավունքների համար ադրբեջանցիների պայքարի շարժման ղեկավարությունը ունի ինքնիշխանության իր իրավունքի վերաբերյալ չորս նախաձեռնություն. դա ինքնավարություն ստանալն է, կառավարման իր ձեւը ողջ պետության ֆեդերալիզացման դեպքում, անկախություն ձեռք բերելը կամ միավորվելը Ադրբեջանի Հանրապետության հետ: «Ընտրությունն անձամբ ադրբեջանցիներինն է: Ժողովուրդն ինքը պետք է ընտրի այդ ուղիներից մեկը: Սակայն, կարող եմ ասել, որ Իրանի ավերակների վրա կստեղծվեն մի քանի պետություններ, եւ դրանցից մեկը կլինի ադրբեջանական: Մենք չենք նահանջի, եւ կպայքարենք մինչեւ վերջ»,- հայտարարել է Մ.Չեհրագանլին:
Նոյյան տապան  -   Միջազգային