ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ<br />


ՉԵՌՆՈԳՈՐԻԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ

  • 12-06-2006 12:15:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՊՈԴԳՈՐԻՑԱ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Չեռնոգորիայի Հանրապետությունը պաշտոնապես ճանաչվել է Ռուսաստանի կողմից: Համապատասխան հայտարարությունը հունիսի 12-ին հրապարակվել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: Փաստաթղթում ասվում է, որ «ռուսական կողմը, Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրի համաձայն, ճանաչել է Չեռնոգորիայի Հանրապետությունը որպես ինքնուրույն անկախ եւ ինքնիշխան պետություն»: Հայտարարության մեջ նաեւ առաջարկվում է Չեռնոգորիային բանակցություններ վարել երկու երկրների միջեւ դեսպանների մակարդակով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ Մոսկվայում ու Պոդգորիցայում դեսպանատներ բացելու վերաբերյալ,- հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:
Նոյյան տապան  -   Միջազգային