ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԵՂ Է ՃԱՆԱՉԵԼ ՀՐԱՆՏ<br /> ԴԻՆՔԻՆ<br />


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄԵՂ Է ՃԱՆԱՉԵԼ ՀՐԱՆՏ
ԴԻՆՔԻՆ

  • 08-06-2006 18:48:00   | Թուրքիա  |  Միջազգային
ԱՆԿԱՐԱ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գործողություններում հանցակազմ չկա եւ նա պետք է անմեղ ճանաչվի: Գլխավոր դատախազությունը համաձայն չէ դատարանի որոշմանը, ըստ որի Հրանտ Դինքը դատապարտվել էր վեցամսյա բանտարկության իր թերթի հոդվածների համար, որոնք իբր վիրավորում են թուրքերի ազգային արժանապատվությունը: Գլխավոր դատախազությունը նշել է, որ Թուրքիայի ՔՕ-ի համաձայն, ցանկացած քննադատական կարծիք, եթե այն չի պարունակում վիրավորանք, չպետք է քրեորեն պատժելի լինի,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նոյյան տապան  -   Միջազգային