Գ.ՀԱՋԻԵՎԱ. «ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ<br /> ՀԱՐՑԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ<br /> ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»<br />


Գ.ՀԱՋԻԵՎԱ. «ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ՀԱՐՑԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»

  • 08-06-2006 12:15:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներից անհետ կորած քաղաքացիների հարցերի եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու Հայաստանի խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանի առաջարկությունն անընդունելի է»: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, պատգամավոր Գյուլթեքին Հաջիեւան: Ըստ նրա, այդ առաջարկն արվել է քաղաքական նպատակով` գործընթացում որպես երրորդ կողմ Լեռնային Ղարաբաղը ներգրավելու համար: «Մենք չենք կարող ընդունել այդ առաջարկը: Եվ դա միանշանակ է: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մի մասն է եւ բանակցությունների սեղանի շուրջ նրան կարող է ներկայացնել միայն Ադրբեջանի Հանրապետությունը»,- հայտարարել է պատգամավորը:
Նոյյան տապան  -   Միջազգային