ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԱՅՍ ՏԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ<br />


ՆՈՎՐՈՒԶ ՄԱՄԵԴՈՎ. ԱՅՍ ՏԱՐԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԷԼԻ ԿՀԱՆԴԻՊԵՆ

  • 07-06-2006 12:50:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս տարվա ընթացքում սպասվում է, որ կանցկացվի Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հերթական հանդիպում: Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Ն.Մամեդովը պարզաբանել է իրադրությունը Բուխարեստում նախագահների վերջին հանդիպման վերաբերյալ տեղեկատվության բացակայության առնչությամբ, նշելով, որ ներկայումս բանակցությունները գտնվում են այնպիսի փուլում, որ նպատակահարմար չէ որեւէ տեղեկություն հաղորդել այդ հանդիպման արդյունքների մասին: «Առաջին օրվա հանդիպումից հետո որոշում է ընդունվել հանդիպումը շարունակել հաջորդ օրը: Իսկ դա նշանակում է, որ աշխատանքը որոշ հարցերի վրա շարունակվում է: Համաձայնության հասնելը կապված կլինի դժվարությունների հետ, քանի որ մենք չենք կարող ընդունել հայերի դիրքորոշումը: Նրանք ցանկանում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղը անկախության կարգավիճակ ստանա: Նախագահ Իլհամ Ալիեւը կտրականապես մերժել է Ռոբերտ Քոչարյանի այդ առաջարկությունը, եւ ասել, որ դա անհնար է: Հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման պայմաններում: Եթե պետություններ ստեղծվեն այնտեղ, ուր հայեր են ապրում, ապա ողջ աշխարհով մեկ կարելի է 10-15 պետություն ստեղծել»,- նկատել է Ն.Մամեդովը:
Նոյյան տապան  -   Միջազգային