Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնի առաջին մեդալը


Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնի առաջին մեդալը

  • 27-07-2011 11:09:58   | Հայաստան  |  Սպորտ

Հուլիսի 23-30 Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող փառատոնի ծրագրում ձյուդոյի պատանիների Հայաստանի հավաքականը հուլիսի 26-ին նվաճեց առաջին մեդալը: 50 կգ քաշային կարգում հանդես եկող հրազդանցի Վահագն Հովսեփյանն առաջին հանդիպման ժամանակ միավորների չնչին տարբերությամբ պարտվեց 2011թ. Եվրոպայի չեմպիոն իտալացի Էլիոս Մանզիին, վերջինս հասնելով եզրափակիչ, հնարավորություն տվեց մեր մարզիկին գոտեմարտելու 3-րդ մրցանակային տեղի համար: Վ. Հովսեփյանը երկու անընդմեջ հաղթանակից հետո վճռորոշ գոտեմարտում հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Սադիխ Մահրամովին եւ գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ