Վախճանվել է միջազգային կարգի սպորտի վարպետ Արամ Գրիգորյանը<br />


Վախճանվել է միջազգային կարգի սպորտի վարպետ Արամ Գրիգորյանը

  • 27-07-2011 12:39:49   | Հայաստան  |  Սպորտ

Կյանքից անժամանակ հեռացել է հայկական սամբոյի երախտավոր, անցած դարի 70-ականների հանրահայտ մարզիկ, շուրջ 10 տարի Հայաստանի ընտրանին միջազգային մրցասպարեզներում ներկայացրած, ԽՍՀՄ եւ Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Արամ Գրիգորյանը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնել հանգուցյալի ընտանիքին եւ մերձավորներին՝ մաղթելով` վիշտը հաղթահարելու կորով:
Նոյյան տապան  -   Սպորտ