Ըստ Ժիրայր Փափազյանի, Ֆրանսիայում հայկական մշակույթը հովանավորներ գրեթե չունի
27-07-2011 12:20:09 | Հայաստան | Մշակույթ
Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում հանրության դատին է հանձնվել Փարիզում ֆրանսերեն լեզվով բեմադրված Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետը: Ինչպես հուլիսի 27-ի ասուլիսում տեղեկացրեց ֆրանսահայ բեմադրիչ, դերասան Ժիրայր Փափազյանը, օպերետը Փարիզում հաջողությամբ ընդունվելուց հետո, իրենք հրավերներ են ստացել նաեւ Մարսելի «Օդեոն» թատրոնից, որը հանդիսանում է օպերետների օրրանը: «Ֆրանսիական թերթերը գրում էին , թե որքան ճիշտ էր «Օդեոն»-ի թատերաշրջանը բացել հենց Տ.Չուխաջյանի «Կարինե» օպերետով»,- ասաց Ժ.Փափազյանը:
Նա նշեց նաեւ, որ դերասանի հիմնական առաքելությունը դերասանությունն ու թատրոնն է, բայց, որպես հայ, իր պարտքն է համարում հայկական գործերը ներկայացնել Եվրոպայի հանդիսատեսին: «Հայկական գործերի համար ոչ ոք գումար չի տալիս, նույնիսկ Ֆրանսիայի հայկական համայնքից հույս չկա, քանզի Ֆրանսիայում հայկական մշակույթով հետաքրքրվողներ չկան»,- ասաց դերասանը` հավելելով, որ դահլիճում հարյուրավոր եվրոպացիների կողքին կարելի է հանդիպել ընդամենը մի քանի հայ հանդիսատեսի: