Պելեն ֆուտբոլի 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան


Պելեն ֆուտբոլի 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան

  • 27-07-2011 13:46:02   | Բրազիլիա  |  Սպորտ

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի առաջարկությամբ ֆուտբոլի արքա Պելեն նշանակվել է 2014թ.-ին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան:Այս մասին հայտնում է Gazeta Esportiva-ն։ «Ես պաշտպանում եմ Բրազիլիայի հավաքականի գույները դեռ այն օրվանից, երբ սկսեցի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Ինձ համար մեծ պատիվ է կատարել այս գործը եւ ես մեծ պատասխանատվությամբ կշարունակեմ այն: Չգիտեմ, թե ինչպես կարող էի հրաժարվել այս առաջարկից: Բայց ամեն դեպքում մինչեւ նախագահի հետ զրույցը կասկածներ ունեի»,- հայտարարել է Պելեն:
Նոյյան տապան  -   Սպորտ