Ռաուլը կարող է տեղափոխվել Մախաչկալայի «Անժի»


Ռաուլը կարող է տեղափոխվել Մախաչկալայի «Անժի»

  • 27-07-2011 13:38:09   | Գերմանիա  |  Սպորտ

Գերմանական «Շալկե-04»-ի ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսը կարող է տեղափոխվել Մախաչկալայի «Անժի»։ Վերջինիս ղեկավարությունը լրջորեն է տրամադրված եւ ցանկություն ունի մոտ ժամանակներս թիմը համալրել իսպանացի լեգենդար հարձակվողով: Սակայն «Անժին» միակը չէ, որը հետաքրքրված է Ռաուլով: Անգլիական ԶԼՄ-ների պնդմամբ իսպանացին հայտնվել է նաեւ Պրեմիեր Լիգան ներկայացնող «Բլեքբեռնի» ուշադրության կենտրոնում: Հիշեցնեք, որ «Շալկե-04»-ի հետ Ռաուլի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2012 թվականին:
Նոյյան տապան  -   Սպորտ