ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ<br /> ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ<br />


ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

  • 02-06-2006 16:36:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Եվրամիությունը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ԵՄ «Նոր հարեւանության քաղաքականություն» ծրագրի շրջանակում Ադրբեջանի հետ կապերի պատասխանատու Ջուզեպպե Բուզինին: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության լուծումը չի մտնում բարիդրացիության ծրագրի պաշտոնյաների լիազորությունների մեջ. «Մինսկի խումբն արդեն երկար ժամանակ աշխատում է խնդրի կարգավորման ուղղությամբ, իսկ ԵՄ անդամներից մեկը` Ֆրանսիան, տվյալ կառույցում կատարում է համանախագահի գործառույթներ: Ուստի, կարելի է ասել, որ անուղղակի ձեւով մենք կապ ունենք այդ հարցի հետ»: Դրանից բացի, Ջ.Բուզինին ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել տարածաշրջանի վերականգնմանը, այդ թվում ենթակառուցվածքի եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը:
Նոյյան տապան  -   Միջազգային