ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԷՇԵԼՈՆԸ` 44 ՄԻԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ԲԱԹՈՒՄԻ<br /> ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ<br />


ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԷՇԵԼՈՆԸ` 44 ՄԻԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅՈՎ ԲԱԹՈՒՄԻ
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՅԻՑ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

  • 01-06-2006 19:49:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բաթումի ռուսական ռազմական բազայից երկաթուղային էշելոնը` 44 միավոր ռազմական տեխնիկայով հունիսի 1-ի գիշերը մեկնել է Հայաստան, որտեղ տեխնիկան կտեղակայվի Գյումրիի ռուսական բազայում: Ինչպես «Կավկազպրեսին» հայտնել են Վրաստանի ՊՆ-ում, Աջարիայի տարածքից էշելոնով դուրս են բերվել երկու ԲՏՌ-60, չորս 120-միլիմետրանոց նռնականետ, «Կամազ», «Ուրալ» եւ «ԳԱԶ-66» բեռնատար մեքենաներ: Բաթումի ռուսական բազայից սպառազինության հերթական խմբաքանակը Վրաստանի տարածքից դուրս կբերվի հունիսի 8-ին: Վրաստանում գտնվող ՌԴ երկու բազաների ապամոնտաժումը Ախալքալաքում եւ Բաթումում եւ սպառազինության դուրսբերումը իրականացվում է Սոչիում 2006 թվականի մարտի 31-ին ՌԴ եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ ստորագրված պայմանավորվածության հիման վրա:
Նոյյան տապան  -   Միջազգային