ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ<br /> ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ<br />


ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

  • 31-05-2006 13:30:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին չի ծրագրում մասնակցել ԱՊՀ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որ կկայանա մայիսի 31-ին Բաքվում: Այս մասին «Կավկազպրեսին» հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Վրաստանը մայիսի 23-ին Կառավարության ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու հարցի քննարկումն սկսելու մասին:
Նոյյան տապան  -   Միջազգային