ԿՍՏԵՂԾՎԻ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ<br />


ԿՍՏԵՂԾՎԻ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

  • 29-05-2006 14:41:00   | Մեծ Բրիտանիա  |  Միջազգային
ԿԻԵՎ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 29-31-ը Կիեւում կկայանա Մերձսեւծովյան երկրների ազգային տեղեկատվական գործակալությունների ասոցիացիայի հիմնադիր համաժողովը: Այն կֆինանսավորվի հովանավորների հաշվին, ինչպես նաեւ Ուկրաինայի պետբյուջեի միջոցներից: Համաժողովի անցկացման աշխատանքները կոորդինացնում են Ուկրաինայի հեռուստառադիոպետկոմը եւ «Ուկրինֆորմ» պետական լրատվական գործակալությունը: Միջոցառմանը մասնակցելու համաձայնություն են արդեն տվել «Ազերթաջը» (Ադրբեջան), ԱՏԱ-ն (Ալբանիա), «Արմենպրեսը» (Հայաստան), ԲՏԱ-ն (Բուլղարիա), «Կավկազպրեսը» (Վրաստան), «Մոլդպրեսը» (Մոլդովա), ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «Ռոմպրեսը» (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա եւ Չեռնոգորիա): Լուծվում է նաեւ ԱՆԱ-ի (Հունաստան) եւ «Անադոլու» գործակալության (Թուրքիա) մասնակցության հարցը: Ծրագրվում է համաժողովն անցկացնել «Կիեւսկի» հյուրանոցում: Ասոցիացիան պետք է դառնա միջազգային ոչ առեւտրային կազմակերպությունը, որը կմիավորի Մերձսեւծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ջանքերը իրենց տեղեկատվական ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ տեղեկատվության իրավահավասար փոխանակման համար:
Նոյյան տապան  -   Միջազգային