ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ<br /> ՉԵՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ<br />


ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՓՈԽԽՈՍՆԱԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՉԵՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • 26-05-2006 19:39:00   | Ադրբեջան  |  Միջազգային
ԲԱՔՈՒ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թայիր Թաղիզադեն լրագրողներին հայտարարել է, որ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարություններ է անում, որոնք չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը եւ հակասում են այն երկրի շահերին, որի հետ նա լավ հարաբերություններ ունի: «Նա պետք է ավելի պատասխանատու լինի իր զբաղեցրած պաշտոնում: Ժիրինովսկու նման հայտարարությունները բացասաբար են ազդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, հակասում են ադրբեջանա-ռուսական զարգացող բարեկամական հարաբերություններին: Ժիրինովսկու այդ բնույթի հայտարարությունները արդեն նորմա են դարձել»,- ասել է Թաղիզադեն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պետական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել էր, որ «նախկին ԽՍՀՄ տարածքի չճանաչված հանրապետությունները, այդ թվում Աբխազիան, Մերձդնեստրը եւ Լեռնային Ղարաբաղը կգնան Չեռնոգորիայի ճանապարհով: Չեռնոգորիայի անկախության հանրաքվեն միջազգային իրավունքի նախադեպ կդառնա»: Ինչպես հայտարարել է Ժիրինովսկին, «ԼՂՀ-ն, ընտրելով Չեռնոգորիայի ուղին, կարող է անկախություն ստանալ: Նա լրիվ իրավունք ունի դառնալու անկախ պետություն»:
Նոյյան տապան  -   Միջազգային