ԳՈՐԻՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆ<br /> ՎՐԱՍՏԱՆՈՒՄ<br />


ԳՈՐԻՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌԱԶՄԱԿԱՆ ԲԱԶԱՆ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

  • 26-05-2006 18:33:00   | Վրաստան  |  Միջազգային
ԹԲԻԼԻՍԻ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վրաստանի նախագահի որոշմամբ, մեկ տարվա ընթացքում Գորիում կկառուցվի ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխանող երկրորդ ժամանակակից ռազմական բազան, ուր կտեղավորվի Պաշտպանության նախարարության առաջին բրիգադը: Այս մասին ասվում է մայիսի 26-ին զինվորական շքերթից առաջ հրապարակված Վրաստանի ՊՆ տեղեկատվության մեջ: Գորիի ռազմական բազան, ինչպես որ վերջերս բացված Սենակիի ռազմական բազան, կհամապատասխանի միջազգային ստանդարտներին ինչպես ռազմական չափանիշներով, այնպես էլ սոցիալ-կենցաղային պայմանների մակարդակով:
Նոյյան տապան  -   Միջազգային