ԹՈՒՐԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 3-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ<br /> ՀԱՂԹԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ<br />


ԹՈՒՐԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 3-ՐԴ ՏՈՒՐՈՒՄ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԹԻՄԵՐԸ
ՀԱՂԹԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ

  • 24-05-2006 19:05:00   | Իտալիա  |  Սպորտ
ԹՈՒՐԻՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրինում ընթացող շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան: Տղամարդկանց թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Դանիայի հավաքականին: Իրենց պարտիաները շահեցին Լւեոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը, իսկ Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը ոչ-ոքի խաղացին: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 12 հնարավորից վաստակել է 9,5 միավոր եւ բաժանում է 7-12 րդ տեղերը: Առջեւում են Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Չինաստանի թիմերը, որոնք 10,5-ական միավոր ունեն: Հայաստանի կանանց հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը հաղթանակներ տարան, իսկ Նելլի Աղինյանը պարտություն կրեց: Հայաստանի շախմատիստուհիները 9 հնարավորից 6,5 միավոր են վաստակել եւ բաժանում են 12-21-րդ տեղերը: Կանանց մրցապայքարը գլխավորում են Լիտվայի, Ռուսաստանի եւ Չինաստանի հավաքականները: Մայիսի 24-ին կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի տղամարդիկ կմրցեն Նորվեգիայի, իսկ կանայք` Էկվադորի շախմատիստների հետ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play