ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ «ԴԵՂԻՆ ԹՌՉՈՒՆ» ԱՊԱՉԻՆԵՐԻ
ՊԱՐԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ
23-05-2006 15:35:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ դեսպանատան հրավերով
Հայաստան է ժամանելու «Դեղին թռչուն» ապաչիների պարային խումբը,
որը համերգներով հանդես կգա Արարատում` մայիսի 26-ին, Երեւանում`
Կասկադ, մայիսի 27-ին, եւ Գյումրիում` Թատերական հրապարակ, մայիսի
29-ին:
Ինչպես նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ
կապերի բաժնից «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին տրամադրված հաղորդագրությունում,
«Դեղին թռչուն» ապաչիների պարային խումբը հնագույն մշակութային
ավանդույթները շարունակելու բարի համբավ է վայելում Ամերիկայում եւ
այլուր: Իրենց պարային կատարումներում, որոնք համեմված են դարավոր
իմաստությունը ներկայացնող պատմություններով ու հյուսիսամերիկյան
հնդկացիական արվեստի տարրերով, նրանք այսօրվա եւ ապագա
սերունդներին ներկայացնում են ամերիկյան բնիկների արվեստն ու
մշակույթը: