Հայաստանի նախագահը շնորհավորել է հայ շախմատիստներին հաղթանակի կապակցությամբ


Հայաստանի նախագահը շնորհավորել է հայ շախմատիստներին հաղթանակի կապակցությամբ

  • 28-07-2011 00:17:54   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 27-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությունում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի հավաքականին՝ Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին, մարզիչ` Արշակ Պետրոսյանին եւ շնորհավորել փայլուն հաղթանակի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի գրասենյակը։
Նոյյան տապան  -   Սպորտ