«Երկիր». Աշխարհի գավաթը եկավ Հայաստան (տեսանյութ)


«Երկիր». Աշխարհի գավաթը եկավ Հայաստան (տեսանյութ)

  • 28-07-2011 13:48:34   | Հայաստան  |  Սպորտ



Ինչպես տեղեկացնում է «Երկիր» օրաթերթը. երեկ երեկոյան` 22:15-ին, Զվարթնոց օդանավակայանում վայրէջք կատարեց Հայաստանի շախմատի տղամարդականց հավաքականին եւ աշխարհի գավաթը բերող ինքնաթիռը: Չեմպիոններին դիմավորողները շատ էին, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Աշխարհի գավաթակիրներին նվիրված տոնն ավարտվեց Ազատության հրապարակում` հրավառությամբ: Ավելորդ չի լինի եւս մեկ անգամ նշել նրանց անունները` Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Սերգեյ Մովսիսյան եւ Լեւոն Արոնյան եւ թիմի ավագ` Արշակ Պետրոսյան: Հավելենք, որ Լեւոն Արոնյանը մնացել է Չինաստանում եւ հանգստանալուց հետո կնախապատրաստվի այս տարի կայանալիք կարեւոր ստուգատեսներին:
Նոյյան տապան  -   Սպորտ